ԵԱՀԿ դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը դիտորդներին դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Այսօր՝ նոյեմբերի 19-ին,  ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտգործնախարարության կայքը:

ԵԱՀԿ դիտարկումը Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում։ Նկարը՝ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան էջից

ԵԱՀԿ դիտարկումը Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ 27.10.2015թ. Նկարը՝ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան էջից

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:  Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա), Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ, գնդապետ Անդրեյ Բարաշկինը (Ռուսաստան)։

Շփման գծի ադրբեջանական կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ, փոխգնդապետ Դան Խարվեյը (Իռլանդիա):

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *