Ադրբեջանն ապատեղեկացնում է Հայաստանի՝ իտալական ուղղաթիռներ գնելու մասին

Մի քանի օր է՝ ադրբեջանական մամուլը տեղեկություններ է տարածում՝ «հղում անելով ինչ-որ իտալական պարբերականի», թե իբր հայկական կողմն անօրինական գնել է իտալական 4 ուղղաթիռ։ Այնինչ, իտալական la Repubblica լրատվակայքի նոյեմբերի 17-ին հրապարակած հետաքննությունում երևում է, որ Ադրբեջանն ուղղակի խեղաթյուրել է փաստերը։

Մի-8 ուղղաթիռները զորավարժության ժամանակ

Մի-8 ուղղաթիռները զորավարժության ժամանակ

Հետաքննության գլխավոր դերակատարներն են Elicotteri Srl İtaliya ընկերության տնօրեն Անդրեա Պարդին և Բրունո Սկապինին, ով մինչև վերջերս Հայաստանում Իտալիայի դեսպանն էր։ Իտալերեն նյութում նշվում է, որ այս անձինք զբաղվել են ուղղաթիռների և ավիացիոն մասերի անօրինական վաճառքով։ Մի պարբերության մեջ էլ նշվում է, որ «ընկերության տնօրեն Անդրեա Պարդին փորձել է ուղղաթիռներ վաճառել Հայաստանին, սակայն սա անհնար է եղել տեխնիկական տեսանկյունից, քանի որ Հայաստանի ողջ սպառազինությունը ռուսաստանյան ստանդարտների է»։

Ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությանը պատասխանել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Հայաստանյան News.am լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Բալայանը նշել է, որ լրատվամիջոցներում հայտնված անօրինական գնումների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Հայաստանի զինված ուժերի հաշվեկշռում իտալական արտադրության ուղղաթիռներ չկան»,—հայտնել է Բալայանը։

One response to “Ադրբեջանն ապատեղեկացնում է Հայաստանի՝ իտալական ուղղաթիռներ գնելու մասին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 15–21 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *