Աֆղանստանում ծառայող վրաստանցի զինծառայողներն անցկացրել են նախատեսված վարժանքներ (ֆոտո/վիդեո)

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Աֆղանստանի Բահրամ ավիաբազայում անցկացվել է նախատեսված զորավարժություն, որին մասնակցել են Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի արևմտյան օպերատիվ խմբավորման 2-րդ հետևակային բրիգադի 22-րդ գումարտակի զինծառայողները, ովքեր առաքելություն են իրականացնում այնտեղ։Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Կրակային պատրաստության ստուգում

Կրակային պատրաստության ստուգում

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զինծառայողները վարժանքների ընթացքում անցկացրել են առաջին բուժօգնության ցուցաբերման, տարհանման, արագ արձագանքման, մարտական կրակի կիրառման գործողություններ։ Վարժանքի նպատակն է բարելավել զինծառայողների հմտությունները։

Վրաստանցի զինծառայողները վարժանքի սցենարի համաձայն տարհանում են արել

Վրաստանցի զինծառայողները վարժանքի սցենարի համաձայն տարհանում են արել

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Բահրամ ավիաբազայում 22-րդ գումարտակի զինծառայողները, հերթափոխի համաձայն, փոխարինել են այնտեղ ծառայող Վրաստանի զինուժի 4-րդ մեխանիզացված բրիգադի 43-րդ գումարտակի զինծառայողներին։

Տեղեկացնենք, որ Վրաստանի զինված ուժերի զինծառայողները ծառայում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճառական աջակցություն» առաքելության շրջանակներում։ Որպես ՆԱՏՕ-ին չանդամակցող երկիր՝ Վրաստանի զորախումբն ամենամեծն է Աֆղանստանում` 870 զինծառայող:

2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկած առաքելությունը մարտական չէ, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *