Ահաբեկչություն Աֆղանստանում. կան զոհեր

Երեկ առավոտյան երկու մահապարտ-ահաբեկիչներ պայթյուն են իրականացրել Աֆղանստանի արևելյան Քունար նահանգի վարչական կենտրոն Ասադաբադ քաղաքում գտնվող նահանգային խորհրդի շենքի մոտ: Այդ մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Հարձակումը տեղի է ունեցել այդ տարածքով ՆԱՏՕ-ի շարասյան անցնելու պահին: Անվտանգության աջակցման միջազգային ուժերի մամլո ծառայությունից հայտնում են, որ ահաբեկչության հետևանքով ՆԱՏՕ-ի երեք զինծառայող է մահացել:
Ավելի վաղ հաղորդվել էր մեկ սպանվածի և տասը վիրավորների մասին: Տվյալներ կան, որ ահաբեկչության հետևանքով մեկ խաղաղ բնակիչ սպանվել է, ևս երկուսը՝ վիրավորվել:
Թալիբների մամուլի քարտուղար Զաբիուլի Մոջահեդը հայտարարել է, որ հարձակումը, որի հետևանքով ըստ նրա, ՆԱՏՕ-ի 17 զինծառայող է սպանվել, իրականացրել են թալիբները:
Նշենք, որ Աֆղանստանում 2012 թվականի ընթացքում սպանվել է Անվտանգության աջակցման միջազգային ուժերի 278 զինծառայող:


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *