Իրադրությունը Սիրիայում, 9 օգոստոսի. թարմացվող լրահոս

18:06 «Սիրիայի ազատ բանակ» ապստամբ կազմակերպության ղեկավարներից Հոսամ Աբու Մոհամեդը «Ֆրանս պրես» գործակալությանը հայտնել է, որ ապստամբները նահանջել են Հալեպի Սալահեդին թաղամասից և այն հիմա Սիրիայի զինված ուժերի վերահսկողության տակ է:

Սալահեդինը գտնվում է Հալեպի հարավային մասում և ունի ռազմական կարևոր նշանակություն: Այս թաղամասով է անցնում Հալեպի գլխավոր ճանապարհը, որը զինված ուժերը կարող են օգտագործվել համալրումներ և զինտեխնիկա տեղափոխելու համար:

Ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլին Twitter-ի միջոցով Հալեպից տեղեկացնում է, որ «Սիրիայի ազատ բանակ»-ը նահանջել է, բայց ապստամբ մի քանի խմբեր մնացել են շրջապատման մեջ:

17:25 Սիրիայի պետական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի զինված ուժերը Հալեպի ալ-Ասիյեհ և Բաբ ալ-Նասր թաղամասերը «մաքրել են» ահաբեկիչներից: Սալահեդինի համար պայքարը շարունակվում է:

Ապստամբների ղեկավարներից մեկը՝ Աբու Ալին, Ռոյթերս գործակալությանը հայտնել է, որ ապստամբները նահանջել են Սալահեդինի 2 գլխավոր փողոցներից և պատրաստվում են հակահարձակման:

17:16 Սիրիայի նախագահ Բաշիր Ասադը առողջապահության նախարար Վալեհ Հալկիին նշանակել է Սիրիայի նոր վարչապետի պատոնին: Հիշեցնենք, որ նախկին վարչապետ՝ Ռիյադ Հիջաբը անցել էր ապստաբների կողմը և նույն օրը վարչապետի պաշտոնակատար էր նշանակվել փոխվարչապետ Օմար Ղալավանջին:

Հալիկին ծնվել է 1964 թ. հարավային Դերա նահանգում: Նախորդ վարչապետ Հիջաբի նման Հալկին Սիրիայիում մեծամասնություն կազմող սունի մահմեդական է։

17:13 Իրանը Թեհրանում դիվանագիտական հանդիպում է կազմակերպել Սիրիայի հարցում իր դաշնակիցնեի հետ: Իրանցի մի բարձրաստիճան դիվանագետ հայտնել է, որ հանդիպմանը ներկա կգտտվեն միայն «ճիշտ և իրատեսական դիրք» ունեցող երկրները: Այդպիսով, Իրանը դուրս է մղել այն բոլոր երկրներին որոնք աջակցում են ապստամբներին և պահանջում են Ասադի հեռացումը։

Ռուսաստանը հայտնել է, որ հանդիպմանը ներկա է գտնվելու Իրանում իր դեսպանը: Իրանի լրատվական գործակալությունները հայտնել են, որ հանդպմանը նաև ներկա են գտնվելու՝ Չինաստանը, Իրաքը, Ալժիրը, Տաջիկստանը, Վենեսուելան, Պակիստանը, Հնդկաստանը և այլ Արաբական Լիգայի երկրներ:

12:29 Չորեքշաբթի օրը Սիրիայի բանակը հարձակում է սկսել Հալեպի Սալահեդին թաղամասի վրա: Օրվա վերջում երկու կողմերը իրարամերժ հայտարարություններ են արել: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Սիրիայի զորքերը մտել են Սալահեդին, սպանել ապստամբների մեծ մասին և շարունակել հարձակումը այլ թաղամասերում:

Սակայն Սալահեդինի ապստամբների խոսնակ Աբու Մոհամեդը հերքել է այդ լուրը՝ ասելով, որ Սիրիայի զորքերը տեղակայված են թաղամասի մի կողմում, բայց դեռ ներս չեն մտել, և որ բախումները շարունակվում են:

12:24 Իրանի Ալ-Ալամ հեռուստաալիքի եթերում Իրանի ԱԳՆ Միջին Ասիայի բաժնի ղեկավար՝ Մոջատաբա Ֆերդովսիփուռը (Mojtaba Ferdowsipour) հայտարարել է, որ Սիրիայիում օգոստոսի 4-ին գերի ընկած 48 իրանցի ուխտագնացները կենդանի են՝ ի հակառակ ապստամբ խմբի տարածած լուրի, որ նրանցից երեքը զոհվել են, Սիրայի բանակի օդային ռմբակոծության ժամանակ: Ապստամբները սպառնացել են սպանել մյուս գերիներին, եթե Սիրիայի բանակը չդադարեցնի իր հարձակում:

Ֆերդովսիփուռը ասել է. «Մեր հաստատած կապերը ցույց են տալիս, որ բոլոր առևանգվածները առողջ են և ոչինչ չի վկայում, որ նրանցից ոմանք մահացել են»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *