Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 3 օգոստոսի. թարմացվող լրահոս

15:45 Նախորդ գիշեր Դաղստանի միանգամից երկու՝ Բույնակի եւ Ցումադինի շրջաններում բախումներ են տեղի ունեցել ուժային կառույցների աշխատակիցների եւ զինված խմբավորումների միջեւ:
Ցումադինի շրջանի Հվայնի բնակավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով իրավապահ մարնինների մեկ աշխատակից է վիրավորվել: Զինյալներին հաջողվել է փախչել: Հարուցվել է քրեական գործ:
Բույնակի շրջանի Արկաս գյուղի մոտակայքում բախման հետևանքով մեկ զինյալ է սպանվել: Նրա մոտ հայտնաբերվել են 5,45մմ տրամաչափի ԱԿ-74 ինքնաձիգ, ՌՊԿ-74 գնդացրի՝ 35 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *