Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Վլադիկավկազի իրավապահ մարմինների աշխատակիցները քաղաքի բոլոր շուկաներից տարհանում են մարդկանց: Պատճառը ոստիկանության հերթապահ բաժնում ստացված անանուն զանգն էր, թե իբր քաղաքի շուկաներից մեկում ռումբ է տեղադրված:
Քաղաքի բոլոր հինգ շուկաների զննության արդյունքում ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Այժմ ոստիկանությունը անհրաժեշտ միջոցառումներ է իրականացնում զանգողի ինքնությունը ճշտելու համար:
Նշենք, որ Վլադիկավկազի Կենտրոնական շուկայում նախկինում մի քանի անգամ ահաբեկչություն է տեղի ունեցել. 1999 թվականի մարտին Կենտրոնական շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 52, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ: 2002 թվականին նույն վայրում պայթյունը խլել էր 10 մարդու կյանք, վիրավորվել էր 40-ը:
2008 թվականի նոյեմբերին Կենտրոնական շուկային մոտ կանգառում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել 38 մարդ:
2010 թվականի սեպտեմբերին Կենտրոնական շուկայի մուտքի մոտ «Վոլգա» մեքենայում գտնվող մահապարտը 30-40 կգ տրոտիլ հզորաությամբ ռումբ էր պայթեցրել: Պայթյունի հետևանքով զոհվել էր 17, վիրավորվել՝ 190-ից ավելի մարդ:
-
Լրահոս
- ԱՄՆ-ն դարձյալ ավիահարվածներ է հասցրել Սիրիայում
- Սյունիքում կասետային չպայթած զինամթերք է ոչնչացվել
- Իսրայելն արաբական 3 երկրի հետ պաշտպանական դաշինք է նախապատրաստում․ i24NEWS
- Թուրքիայի ԱԳՆ․ «Դեմ ենք Հայաստանում հեղաշրջմանը»
- Փաշինյանը պաշտոնից ազատել է Տիրան Խաչատրյանին` որպես կարգապահական տույժ
- Թուրքիան Միջերկրական և Էգեյան ծովերում զորավարժություն կանցկացնի
- Թուրքիայի ռազմածովային ուժերը 2 միավոր «Անքա» ԱԹՍ են ստացել
- Իրաքում ՆԱՏՕ-ի ուժերի ավելացման մասին դեռ վաղ է խոսել․ իրաքցի զինվորական
- Մեկնարկում են թուրքական «Աքընջը» ԱԹՍ-ների կրակային փորձարկումները
- Ուկրաինան բանակին պատրաստում է բնակելի տարածքների գրոհի սցենարների
- Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր
- Ուկրաինան շտապում է սեփական օպերատիվ–մարտավարական համակարգերն ընդունել բանակ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտգործնախարարները
- ՌԴ ՊՆ–ն կնքել է «Ալտիուս–Ռու» ԱԹՍ–ների գնման պայմանագիր
- Իրաքի հյուսիսում Թուրքիայի «Ազգային հետախուզական ծառայություն»-ը գործողություն է իրականացրել
- Ռուսական «Կուբ» մահապարտ ԱԹՍ-ի պետփորձարկումները կավարտվեն 2021–ին
- Թուրքիայում և Թուրքիայից դուրս շահագործվում է 160 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ
- Հայ–ռուսական միացյալ զորախումբը 3 զորավարժություն ունի պլանավորած․ նախարար
- ՌԴ-Թուրքիա բանակցությունները Ս-400-ների նոր խմբաքանակի գնման շուրջ շարունակվում են
- Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքը հսկելու են ՌԴ սահմանապահները