Հյուսիսային Կովկասի իրադարձությունները, 6 օգոստոսի, թարմացվող լրահոս

12:54 Կաբարդինո-Բալկարիայի Չերեկի շրջանի մասնավոր տներից մեկում իրավապահ մարմինների աշխատակիցները զենք- զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում իրականացրած հատուկ միջոցառումների արդյունքում 200 գրամ տրոտիլ հզորությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք են վնասազերծել: Տանը հայտնաբերվել են նաև 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտ և ռադիոկայան: Այդ մասին հաղորդում ԿԲՀ ՆԳՆ աղբյուրը:

***

12:30 Կիրակի հայտնաբերվել է Մախաչկալայից քիչ հեռու իրականացված հատուկ միջոցառման արդյունքում սպանված զինյալի դիակը: Այդ մասին հաղորդում է քաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը:Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ լույս շաբաթ գիշերը Շամհալ բնակավայրում սպանվել է Շամհալյան խմբավորման ղեկավար Յուսուպ Մուրտազալիեւը: Շաբաթ առավոտյան Շամհալում հակաահաբեկչական ռեժիմ էր հայտարարվել՝ պայմանավորված իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Շամհալի մերձակայքում զինյալների խմբի արգելափակման հանգամանքով: Զինված բախման ժամանակ սպանվել է ոստիկանության մեկ աշխատակից: Ուժային կառույցի ևս մեկ աշխատակից վիրավորվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *