18:30 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել է, որ Սիրիայում գտնվող ՄԱԿ-ի դիտորդների ավտոշարասյունը կիրակի օրը հարձակման է ենթարկվել:
Վիրավորներ չկան, բայց ըստ Կի-Մունի տասից ավել մեքենաներ ոչնչացվել են հարձակման պատճառով: Շարասյունում է եղել ՄԱԿ-ի դիտորդների նոր ղեկավար գեներալ Բաբաքար Գայեն (Babacar Gaye):
13:25 Ըստ Ռազմ.ինֆոյի աղբյուրի իրավիճակը Հալեպի հայկական թաղամասերում հանդարտ է: Քաղաքում պայթյունների և ռմբակոծության ձայներ են լսվում, բայց հայկական թաղամասերից հեռու:
Քաղաքի այլ շրջաններից եկածները ապաստանել են դպրոցներում, որոնց բնակիչները սննդամթերք են տրամադրում, սակայն հացի պակաս է զգացվում:
Բաց է նաև օդանավակայանի ճանապարհը, սակայն առայժմ ոչ այնքան ապահով: Երեկ կայացել է Հալեպ-Երեվան թռիչքը:
13:06 Սիրիան Թուրքիայի հետ կապող սահմանային անցակետերից մեկն անցել է ապստամբների ձեռքը: Ըստ մի քանի մասնագետների այն կարող է օգտագործվել ապստամբներին Հալեպից դուրս բերելու համար։
Իսկ Հալեպում հիմնական պայքարն այս պահին ընթանում է քաղաքի Սախուր և Սալահադին շրջաններում: Ըստ ապստամբների տարածած լուրերի` նրանք գրավել են Պապ Ալ Նայրապի ոստիկանական կենտրոնը, սակայն Սիրիայի իշխանությունները հերքում են այս լուրը։