ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունն անցկացնելու է արտահերթ քննություն` քննչական ծառայության քննչական բաժիններում քննիչների թափուր հաստիքների համալրման, ինչպես նաև քննիչի թեկնածուների կադրային ռեզերվ ձևավորելու համար:
Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր բավարարում են ՀՀ օրենսդրությամբ քննիչի պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող պահանջները:
Քննիչի թեկնածուին հնարավորություն է ընձեռվում քննությունից առնվազն 15 օր առաջ ծանոթանալ ծրագիր-հարցաշարին,որը կտեղադրվի ՀՀ պաշտպանության նախարարության ինտերնետային (www.mil.am) կայքում ս.թ. օգոստոսի 27-ից:
Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. օգոստոսի 1-ից 27-ը ներառյալ` երկուշաբթիից ուրբաթ` ժ. 10:00-ից 17:00-ը, շաբաթ` ժ. 10:00-ից 13:00-ը:
One response to “ՊՆ-ում քննիչների թափուր տեղի համար մրցույթ կանցկացվի”