Իրանը հերքել է Իսրայելի մեղադրանքները

Իրանը հերքում է իր մասնակցությունը բուլղարական Բուրգաս քաղաքի օդանավակայում տեղի ունեցած պայթյունին: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը՝ վկայակոչելով Սոֆիայում Իրանի դեսպանատան կատարած հայտարարությունը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Բուրգասի Սարաֆովո օդանավակայանում իսրայելցի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի պայթյունի հետեւանքով ութ մարդ է մահացել, ավելի քան երեսուն մարդ վնասվածքներ է ստացել:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն կատարվածի մեջ մեղադրել է Իրանին:
Բուլղարիայի Ներքին գործերի նախարար Ցվետան Ցվետանովը հայտնել է, որ պայթյունը, ամենայն հավանականությամբ, իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Աշխատանքներ են տարվում վերջինիս ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *