Թուրքիան ցանկանում է մարտական անօդաչու թռչող սարք ստեղծել

Թուրքիան մտադիր է հեռահար գործողությունների համար նախատեսված «ԱՆԿԱ» անունով մարտական անօդաչու թռչող սարք ստեղծել: Այդ մասին գրում է Ջեյնս Դիֆենս ուիկլի (Jane’s Defence Weekly) շաբաթաթերթը՝ հիմք ընդունելով Թուրքիայի ռազմական արդյունաբերութան գործադիր կոմիտեի (ՌԱԳԿ) նիստում ընդունված որոշումը: Համաձայն այդ որոշման՝ ՌԱԳԿ-ն ԱԹՍ-ի արտադրության հարցերով բանակցություններ կսկսի թուրքական TAI (Turkish Aerospace Industries) ընկերության հետ։
Ամենայն հավանականությամբ՝ Թուրքիան կօգտագործի ԱՆԿԱ ԱԹՍ-ները մոնիտորինգի եւ երկրի հարավարեւելյան հատվածում Քրդական բանվորական կուսակցության մարտիկների հայտնաբերման կամ ոչնչացման համար։
Մինչ այդ Թուրքիային փորձել էր ԱՄՆ-ից գնել չորս հատ «MQ-1 Predator» և երկու հատ «MQ-9 Reaper» տեսակի ԱԹՍ, սակայն մերժում էր ստացել։
Հաղորդվում է նաև, որ Թուրքիան վարձակալությամբ ձեռք է բերել «Beechcraft» ընկերության «King Air 350» անօդաչու թռչող սարքեր, որոնցից առաջինն արդեն հանձնվել է Թուրքիային, իսկ մնացած չորսը կհանձնվեն այս տարվա սեպտեմբերին։ Վարձակալության արժեքը 70 միլիոն դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *