Առաջնագծում լարվածությունը թուլացել է. ՊԲ

Հուլիսի 29-ին և լույս 30-ի գիշերը, չնայած առաջնագծում արձանագրվել է լարվածության թուլացում, այնուամենայնիվ, հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է ՊԲ հաղորդագրությունում, նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են ավելի քան 1600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում`հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *