Սոցիալական ցանցերից Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի շարքերում գրանցված հերթական սպանության մասին, այս անգամ՝ Նախիջևանի առանձին համազորային բանակում։
Մասնավորապես հայտնի է դարձել, որ Նախիջևանի Շահբուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառյաող Ասիմ Մեմմեդզադեն (Asim Məmmədzadə) իր ծառայողական զենքից կրակել է ծառայակից Գուրբանով Փերվիզ Էլսեվեր օղլուին (Qurbanov Pərviz Elsevər oğlu), ով ստացած հրազենային վիրավորումից մահացել է։
Պաշտոնական աղբյուրներն այս միջադեպը որևէ կերպ չեն մեկնաբանում։
Հավելենք, որ 2015-ի հունիսին սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում զինծառայողնեի մահվան 11-րդ դեպքն է, որի մասին հայտնի է դարձել։