Մայիսի 24-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված միավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսչական ստուգումների եզրափակիչ փուլում զորամասերը բերվել են «Լրիվ» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, որի շրջանակներում միավորման զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվել է նաև համալրում: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
Ստուգվող բոլոր զորամասերում լրահամալրման գործընթացը կազմակերպվել է պատշաճ մակարդակով: Կցագրված անձնակազմը և տեխնիկան համալրել են համապատասխան հաստիքները և բերվել հետագա խնդիրների կատարմանը պատրաստ վիճակի:
Անցկացված համալրման գործընթացը փաստել է, որ հակառակորդի հավանական ագրեսիային դիմագրավելուն պատրաստ են ոչ միայն միավորումն ու ենթակա զորամասերը, այլև վերջիններիս կցագրված պահեստազորայինները:
Ավելացնենք, որ Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերում տեսչական ստուգումները սկսվել էին դեռևս մայիսի 11-ին՝ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գլխավորությամբ:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 24-30 մայիսի, 2015 | Ռազմ.info