«ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը, հղում անելով իրաքյան ոստիկանությանը, հայտնում է, որ այսօր Բաղդադում պայթյունների հետևանքով զոհվել է 8, վիրավորվել ավելի քան 40 մարդ։
Ըստ ոստիկանության ունեցած տվյալների՝ պայթյուններից մեկը եղել է շուկայի մուտքի մոտ։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղացի ահաբեկիչական խմբավորումները բռնությունների մի ամբողջ շարք են կազմակերպել իրաքյան շիաների դեմ։ Այս մասվա ընթացքում բազմաթիվ պայթյուններից զոհվել է մոտ 130 մարդ։