Ռուսաստանում Սու-27 է կործանվել

Ռուսաստանի ՌՕՈւ-ի Սու-27 ուսունամարտական կործանիչը վայրէջքի ժամանակ Բեսովեցի աերոդրոմում ընկել է։  «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին այդ մասին տեղեկացրել է ՌՕՈւ-ի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Վլադիմիր Դրիկը։

Օդաչուները պլանային թռիչք են իրականացնելիս եղել։

Դրիկն ասել է, որ կատապուլտի միջոցով ինքնաթիռը լքած անձնակազմը վարյէջք կատարելուց հետո իրենց հետ կապ է հաստատել, ինքնաթիռի ընկած վայրում տուժածներ չկան, իսկ փրկարար ծառայությունից տեղեկացրել են, որ օդաչուների վիճակը գնահատվում է բավարար։

Դրիկի ասել է,որ  կործանիչն առանց զենքի է եղել, որ նախօրոք համաձայնեցված և մշակված  է եղել այդ օրվա թռիչքի թեման։

Դեպքի վայրում աշխատում են ՌԴ Ռազմական քննչական բաժնի քննչական կոմիտեն։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *