Կալինինգրադում տեղի կունեն ԱՊՀ համագումար

Հուլիսի 5-ին Կալինինգրադում տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական՝ 62-րդ համագումարը։ Համագաումարում մասնավորապես քննարկվելու է Ռուսաստանի արբանյակների խմբի Համագործակցության բանակների համատեղ օգտագործման հարցը։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՊՀ  պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության մամլո խոսնակ Միխայիլ Սևաստյանովը։

Սևաստյանովը նշել է, որ ընդհանուր առմամբ համագումարին քննարկվելու է տարբեր ոլորտներում համագործակցության ավելի քան քսանհինգ  հարց։ Բացի ռուսական արբանյակների օգտագործման հարցից, կքննարկվեն նաև ԱՊՀ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի զարգացման, 2013 թվականի համատեղ զորավարժությունների, թռիչքային անվտանգության և այլ հարցեր։ Հաստատվելու է նաև «Մաքուր երկինք-2012» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժության պլանը, որը բաղկացած կլինի չորս փուլից և կանցկացվի հոկտեմբերի 5-16-ը  Ղազախստանում։

Համագումարին մասնակցելու են Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *