Հունիսի 20-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Արամ Գյուլնազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Հիշեցնենք, որ Արամ Գյուլնազարյանը զոհվել էր հունիսի 18-ին թշնամու կողմից արձակված գնդակից։