Իսրայելցի զինվորականները երկու ահաբեկիչ են ոչնչացրել

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում քաղաքացիների վրա հարձակված  երկու ահաբեկիչ են ոչնչացրել։ Իսրայելական ռադիոն հաղորդում է, որ ահաբեկիչները կրակ են բացել   եգիպտա-իսրայելական սահմանին պարիսպ կառուցող աշխատողների վրա։  

Ոչ պաշտոնական տվյալներով հարձակման հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի, իսկ մի քանիսն էլ վիրավորվել են։

Իսրայելի բանակի մամլո ծառայությունից դեռ ոչինչ չեն հայտնում իսրայելական կողմից զոհվածների մասին, քանի դեռ բարեկամներին չեն հայտնել։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *