ԱՄՆ-ի վարչակազմն առաջին անգամ պաշտոնապես խոստովանել է, որ ամերիկյան զինված ուժերը Եմենում և Սոմալիում ոչ միայն «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման անդամներին հետևելու, այլ նաև նրանց ոչնչացնելու գործողություններ են կատարել։ Այդ մասին ասվում է Կենգրեսին ուղարկված Սպիտակ տան զեկույցում։
Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ն «ուղիղ գործողություններ» է ձեռնարկում ծայրահեղականների դեմ։ Սակայն այդ գործողությունների վերաբերյալ ոչ մի բացատրություն չկա փաստաթղթում։
Զեկույցում նշվում է նաև, որ ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչները համագործակցում են Եմենի կառավարության հետ՝ մասնակցելով «սպառնալիքի վերացման գործողություններին»։