Չեչնիայում ոչնչացվել է երկու ահաբեկիչ

«ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ Չեչնիայում ոչնչացվել են երկու ահաբեկիչ, ովքեր Դոկա Ումարովի հրամանով Գրոզնի էին եկել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դեմ ահաբեկչություն կատարելու համար։ Ահաբեկիչներին ոչնչացման գործողությանը մասնակցել են իրավապահ մարմիններն ու անձամբ Կադիրովը։

Հաղորդվում է, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին իրավապահները նախապես տեղեկացված են եղել հավաստի աղբյուրից։ Իրավապահների ներկայացուցիչ Համզատ Էդիլգիրիևի խոսքերով ձերբակալման ժամանակ ահաբեկինչերը  դիմադրություն են ցույց տվել և սպանվել։ Դեպքի վայրից առգրավվել է զենք և պայթուցիկ նյութեր։ Գործողության արդյունքում իրավապահ մարմինների կողմից տուժածներ և վիրավորներ չկան։

 Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *