Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել է ավիահարվածները «Իսլամական պետության» դիրքերին

ԱՄԷ-ն դադարեցրել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի շարքերում ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին այն բանից հետո, երբ հորդանանցի օդաչուն 2014-ի դեկտեմբերի 24-ին գերի ընկավ, իսկ ԱՄՆ-ը բավարար ջանքեր չգործադրեց վերջինիս փրկության համար և օդաչուին 2015-ի փետրվարի սկզբին մահապատժի ենթարկեցին։ Այս մասին հայտնում է ամերիկայն NY Times պարբերականը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաների հայտարարությանը։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկած տարածքները Սիրիայում ու Իրաքում. Ֆրանսիան ԻՊ խմբավորման դիրքերին հարվածում է Իրաքի Մոսուլի հատվածում, իսկ ԱՄՆ-ն ու արաբական պետությունները՝ Սիրիայի Ռաքքայի հատվածում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկած տարածքները Սիրիայում ու Իրաքում. Ֆրանսիան ԻՊ խմբավորման դիրքերին հարվածում է Իրաքի Մոսուլի հատվածում, իսկ ԱՄՆ-ն ու արաբական պետությունները՝ Սիրիայի Ռաքքայի հատվածում

Նշենք, որ ԱՄԷ-ն մեկն է այն չորս արաբական երկրներից, որոնք սեպտեմբերից միացել են «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային և ավիահարվածներ են հասցրել իսլամական խմբավորման դիրքերին։ Մյուս երեք երկրներն են Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Բահրեյնը։

ԱՄԷ-ն դադարեցրել է իր գործողություննները Սիրիայում դեռևս 2014-ի դեկտեմբերին՝ պահանջելով, որպեսզի ԱՄՆ-ը մարտական գործողությունններին հնարավորինս մոտ գոտում որոնողափրկարարական ինքնաթիռներ տեղակայի։ Էմիրությունններն առաջարկել է, որպեսզի ԱՄՆ-ը V-22 Osprey կոնվերտոպլաններ տեղակայի Քուվեյթում և Հյուսիսային Իրաքում։

Սակայն դեկտեմբերից հետո էլ ԱՄՆ-ը շարունակում է տեղեկություններ տարածել, որ Էմիրություննները դեռևս կոալիցիայի շարքերում են և շարունակում են համատեղ ավիահարվածներ հասցնել Սիրիայում։

Պարբերականը հայտնում է, որ դեռևս մեկ շաբաթ առաջ ԱՄԷ-ի արտգործնախարարը կանչել է ԱՄՆ-ը դեսպանին և հարցրել, թե ինչու ԱՄՆ ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը, օգտագործելով նաև Հյուսիսայի Իրաքի հնարավորությունները, բավարար ջանքեր չի գործադրում հորդանանցի օդաչուի կյաքնը փրկելու համար։ Սակայն ԱՄԷ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր ներկայաչուցիչն այդ հարցին չի պատասխանել։

Հիշեցնենք, որ փետրվարի երկուսին համացանցում տարածվել էր 2014-ի դեկտեմբերի 24-ին գերի ընկած հորդանանցի օդաչուի մահապատժի տեսանյութը։ Ավելի քան մեկ ամիս օդաչուն գտնվում էր գերության մեջ, իսկ այդ շրջանում ԱՄՆ-ը և նրա գլխավորած կոալիցիան ոչ կարողացան ազատագրել օդաչուին, ոչ էլ անհրաժեշտ փրկագին վճարեցին վերջինիս ազատելու համար։

Նշենք, որ «Իսլամական պետության» օդաչուի մահապատժի տեսանյութի տարածումից հետո՝ 2015-ի փետրվարի 3-ին ԱՄՆ է այցելել Հորդանանի թագավորը և ԻՊ-ի դեմ պայքարի միջոցները քննարկելու համար և հյուրընկալվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Հորդանանի թագավորը հայտարարել է, որ իր երկիրը կսկսի ավելի խիստ միջոցներով պայքարել ԻՊ-ի դեմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *