ՀՀ ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ մի խումբ զինվորական բժիշկներ արժանացել են կառավարական ու գերատեսչական պարգևների: Այս մասին փետրվարի 4-ին տեղեկացնում է «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» կայքը:
ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում զգալի ձեռքբերումների, բանակաշինության գործում ունեցած զգալի ավանդի համար պարգևատրվել են.
Գնդապետ Կամավոր Խաչատրյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով,
Գնդապետ Արամ Ասատուրյանը՝ «Մխիթար Հերացի» մեդալով,
Փոխգնդապետ Զորի Սաղյանը՝ «Մարտական ծառայության համար» մեդալով,
Փոխգնդապետ Սահակ Օհանյանը՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
Փոխգնդապետ Մհեր Սերոբյանը՝ «Գարեգին Նժդեհ» մեդալով,
Մայոր Երվանդ Հովհաննիսյանը՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալով,
Մայոր Արման Հակոբյանը՝ «Գարեգին Նժդեհ» մեդալով,
Մայոր Մարգարիտա Սարգսյանը՝ «Գարեգին Նժդեհ» մեդալով,
Մայոր Գոհար Բադասյանը՝ «Նելսոն Ստեփանյան» մեդալով,
Մայոր Վահե Բաղմանյանը՝ «Ծովակալ Իսակով» մեդալով,
Կապիտան Լիանա Ավագյանը՝ «Ծովակալ Իսակով» մեդալով,
Լեյտենանտ Ներսես Քյուրքչյանը՝ «Նելսոն Ստեփանյան» մեդալով,
Փոխգնդապետ Ալվարդ Ավանեսյանը՝ «Անդրանիկ Օզանյան» մեդալով,
Մայոր Նելլի Օհանյանը՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով,
Մայոր Մարինե Սարգսյանը՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով,
Մայոր Ցոլակ Մելիքյանը՝ «Անդրանիկ Օզանյան» մեդալով,
Կապիտան Արամ Շահվերդյանը՝ «Նելսոն Ստեփանյան» մեդալով:
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info