Եմենում, Լիբիայում և Սիրիայում բռնությունները շարունակվում են

Եմենի Բանակն ամբողջովին վերականգնել է Զինջիբար քաղաքի վերահսկողությունը՝ գրոհով վերցնելով այն։  Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Եմենի բանակի ստորաբաժանումները գրոհով վերցրել են նաև Աբյանի շրջանի Ջաար քաղաքը, որը տարուց ավել իսլամիստների հսկողության տակ էր։

Համաձայն «Ֆրանս Պրեսս» տվյալների՝ մարտական գործողությունների սկզբից ի վեր Աբյանի շրջանում եմենցի զինվորականները ոչնչացրել են «Ալ Ղաիդայի»  368 զինյալ, իսկ զինվորականների և կամավորների կողմից՝ 98 մարդ։ Գործակալության տվյալներում գործողությունների ժամանակ սպանվել է նաև 19 խաղաղ բնակիչ։

Սակայն «Ասսոշիեյթեդ Պրեսս» գործակալությունը հայտնում է, որ «Ալ Ղաիդայի» ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք քաղաքը լքել են կամավոր, այլ ոչ թե գրոհի արդյունքում։

«Ֆրանս Պրեսսը», հղում անելով ԿԽՄԿ-ի ներկայացուցչությանը,  հայտնում է, որ նույն ժամանակահատվածում  Լիբիայում  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը հարձակման է ենթարկվել, որի հետևանքով տուժել է պատահական անցորդ։

Հիշեցնենք, որ Սիրիայում էլ դրությունը լարված է։ Չնայած դրան՝  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոն Ռասմուսսենը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական միջամտությունը սխալ է՝ նշելով, որ Դամասկոսին ճնշելու հարցում ՄԱԿ-ի որոշման բացակայությունը  «լուրջ սխալ» է։

Աղբյուրները.

Йеменские военные уничтожили в ходе боёв 28 боевиков “аль-каиды”

Армия йемена штурмом взяла второй за сутки город

В ливийской мисрате атаковано здание красного креста, один раненый

 

One response to “Եմենում, Լիբիայում և Սիրիայում բռնությունները շարունակվում են

  1. Pingback: Կրկին բախումներ Յեմենում և Աֆղանստանում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *