Օկուպացված Շահումյանում ադրբեջանցի զինվորականների և բնակչության միջև բախումներ են եղել

Ադբեջանական մի քանի լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ օկուպացված Շահումյանի շրջանում ադրբեջանցի զինվորականների և բնակչության միջև տեղի են ունեցել զանգվածային ընդհարումներ։

Հաղորդվում է, որ զինվորականները, պահանջում են բնակիչներից ընտանի կենդանիներն արոտավայր տանելու թույլտվության համար վճարել։ Մասնավորապես տեղի զորամասի հրամանատար Գիյաս Աբասովը պահանջել է, որ իրեն յուրաքանչյուր հինգ կենդանու համար անձամբ վճարեն։ Դա վրդովվեցրել է գյուղացիներին, ովքեր հրաժարվել են վճարել, ինչից հետո մոտ 70-80 զինվորական Գյուլիստանի մոտ հարձակվել են գյուղացիների վրա, որի հետևանքով բազմաթիվ գյուղացիներ են տուժել և վիրավորվել։

Գյուղացիներն արդեն բողոքել են գրել Ադրբեջանի նախագահին և պաշտպանության նախարարին։ Մեկնաբանելով տեղեկությունները, Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Թեյմուր Աբդուլաևը հերքել է գումար շորթելու մասին տեղեկությունները և հայտնել, թե կոնֆլիկտի պատճառն այն է, որ գյուղացիները ցանկացել են զորամասին պատկանող տարածքում ֆերմա կառուցել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *