Թուրքիայի հարավ-արևմտյան Շանլըուրֆա նահանգի Աքչաքալե գավառի Սիրիայի սահմանին տեղակայված զորամասում պահակային ծառայություն իրականացնող 21-ամյա թուրք զինծառայող Էմրահ Չալքընը 2015-ի հունվարի 3-ին սպանվել է համածառայակցի կրակից։
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ պահակային ծառայություն իրականացնելու ժամանակ Չալքընի համածառայակիցը թիկունքից կրակել է վերջինս գլխին, ինչի հետևանքով նա վիրավորվել է և մահացել հոսպիտալի ճանապարհին։
Զինծառայողին սպանած համածառայակցի ինքնությունը և դեպքի մանրամասները չեն հրապարակվում։ Նշանակված է ծառայողական քննություն։