Թուրքիայում զինվորական մեքենայի վթարի հետևանքով 6 զինվոր է վիրավորվել

Թուրքիայի հարավային Շանլըուրֆա նահանգի Սիվերեք գավառում դեկտեմբերի 18-ին զինվորական մեքենա է վթարի ենթարկվել, որի հետևանքով 1 ենթասպա և 5 շարքային զինծառայող է վիրավորվել: Զինվորականները տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Վթարի հետևանքով վիրավորված թուրք զինվորականներից մեկը

Վթարի հետևանքով վիրավորված թուրք զինվորականներից մեկը

Զինվորականները, ըստ լրատվամիջոցի հաղորդած տվյալների, պետք է ուսումնասիրեին թուրքական «Բոթաշ» ընկերությանը պատկանող նավթամուղից կատարված գողության դեպքը: Ավտոմեքենայի վթարի պատճառը դեռևս անհայտ է:

Պարբերականի փոխանցած տեղեկությունների համաձայն՝ զինվորականների կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի առթիվ նշանակվել է քննություն:

Նշենք, որ մինչ այս դեկտեմբերի 8-ին թուրքական ժանդարմերինան այդ նավթամուղից 23 տոննա նավթ գողանալու մեղադրանքով արդեն ձերբակալել էր ոմն Էշրեֆ Է.-ի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *