ԼՂՀ Ք. Իվանյանի անվ. ռազմա-մարզական վարժարանի սաները մասնակցեցին դաշտային պարապմունքներին

ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից հայտնում են, որ օրերս ԼՂՀ ՊՆ գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվան ռազմա-մարզական վարժարանում անցկացվեցին դաշտային ելքեր, որին շրջանավարտ սաներից բացի մասնակցում էին նաև բոլոր վարժարանականները: Այս պարապմունքների անցկացման նպատակն է գործնականում կիրառել այն գիտելիքները, որոնք վարժարանականները ստացել էին վարժարանում ուսանելու ընթացքում:

Դաշտային պարապմունքների ժամանակ փորձառու հրահանգիչներն ուշադրությամբ հետևում էին պարապմունքների անցկացման համար նախապես մշակված պլանին և իրենց խորհուրդներով ու դիտողություններով օգնում վերացնել նկատված թերությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *