Այսօր՝ հունիսի 1-ին Ռուսաստանի Կենտրոնական ռազմական շրջանում մարտական հերթապահության են անցել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) 6 հրամանատարական կետ: Դրանք տեղակայված են Նովոսիբիրսկի, Սամարայի, Ուֆայի, Չելյաբինսկի, Բիյսկի, Եկատերինբուրգի տարբեր շրջաններում: ՀՕՊ համակարգերի գործարկման շնորհիվ բարձրացել է ՌԴ 29 սուբյեկտի օդային պաշտպանվածության հուսալիությունը, իսկ ընդհանուր առմամբ անվտանգությունը մեծացվել է 1.5 անգամ: ՀՕՊ համակարգում տեղեկության փոխանցման օղակների թվի փոքրացման շնորհիվ օդային օբյեկտների տեղաշարժման մասին տվյալները հրամանատարությանը կհասնեն շատ ավելի արագ: Եթե նախկինում դրա համար անհրաժեշտ էր 6 րոպե, ապա այսօր 2 րոպեն բավական է տեղեկության տեղ հասնելու համար:
Աղբյուր՝ В Центральном военном округе дополнительно заступили на боевое дежурство 6 командных пунктов ПВО