Աֆղանստանում ակտիվացել են «Թալիբան» խմբավորման գործողությունները

Աֆղանստանում վերջին շրջանում ակտիվացել են «Թալիբան» ահաբեկչական խմբավորման  գործողությունները։ Վերջին մի քանի օրվա ընթացքում ահաբեկչական գործողությունների ժամանակ  սպանվել են  ոստիկաններ և խաղաղ բնակիչներ։

Ղանդագարի շրջանում ոստիկանական բաժանմունքի մոտ մեքենայի պայթյունից զոհվել են 4 ոստիկան և վիրավորվել 12 պատահական անցորդ, որոնցից հինգը դպրոցկան են եղել։

Նանգարհար շրջանի Ջելալաբադ քաղաքում մահապարտը հարձակվել է ոստիկանական բաժանմունքի վրա և պայթեցրել այն, որի հետևանքով զոհվել է երկու ոստիկան։

Այդ բոլոր ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» խմբավորումը։

Բռնությունների աճի պատճառով երկրի բնակչության մոտ մտավախություն կա, որ 2014 թվականին, երբ ՆԱՏՕ-ն դուրս բերի իր զորքերն Աֆղանստանից, աֆղանական բանակն ու ոստիկանությունը չեն կարողանա ապահովել իրենց անվտանգությունը։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *