Իտալիայում 2014-ի սեպտեմբերի 14-ին արտակարգ միջադեպ է գրանցվել Middle East Airlines ավիաընկերությանը պատկանող և Ժնևից Բեյրութ թռչող Airbus 320 ուղևորատար ինքնաթիռի մասնակցությամբ։ Այն արդեն հասել էր Իտալիայի հարավային ափերին, երբ օդաչուները կապվել են ավիակարգավարների հետ և տեղեկացրել՝ ինքնաթիռում կա ռումբի պայթյունի վտանգ։ Այս մասին տեղեկացնում է The Aviationist ավիացիոն բլոգը։
Օդաչուները հայցել են Հռոմում հարկադիր վայրէջք կատարելու թույլտվություն, ինչը ստանալուց հետո կատարել են հետադարձ և ուղևորվել մայրաքաղաքի օդանավակայան։
Անվտանգության նկատառումներից ելնելով, օդ են բարցրացվել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման միասնական ծառայության շրջանակներում հերթապահություն իրականացնող, Իտալիայի ՌՕՈւ կազմի 2 միավոր Typhoon կործանիչներ, որոնք ինքնաթիռներն ուղեկցել են մինչև օդանավակայան, որտեղ այն դիմավորել են ուժային կառույցների և ճգնաժամային ծառայությունների ստորաբաժանումները։
Նշենք, սակայն, որ օդանավի խուզարկման արդյունքում որևէ ռումբ չի հայտնաբերվել, միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Airbus ավիաշինական ընկերության նախագծմանը պատկանող A320 ուղևորատար ինքնաթիռը նախատեսված է փոքր և միջին հեռավորություններում ուղևորափոխադրումների իրականացման համար։ Ինքնաթիռն իր առաջին կոմերցիոն թռիչքը կատարել է 1988-ին՝ Air France ավիաընկերության կազմում։ Մինչև 180 ուղևորի փոխադրման համար նախատեսված օդանավի թռիչքի առավելագույն արագությունը մոտ 830 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 11 000 մետր։