ՌԴ ռազմաօդային ուժերը մինչև 2020 թվականը նոր ուսումնավարժական «Անսաթ-Ու» ուղղաթիռներ կստանա։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՌԴ ՌՕՈւ-ի ներկայացուցիչ գնդապետ Վլադիմիր Դրիկը։
«Անսաթ-Ու» ուղղաթիռները նախատեսված են ռազմական ավիացիոն ուսումնարաններում կուրսանտների նախնական թռիչքային պատրաստության համար։ «Անսաթ-Ու»-ն պետք է փոխարինի հնացած «Մի-2» ուղղաթիռներին։
«Անսաթ-ՈՒ» ուղղաթիռի օդաչուական խցիկը հիմնական մոդելից տարբերվում է նրանով, որ այնտեղ տեղադրված է կառավարման կրկնակի համակարգ, իսկ կուրսանտի նստատեղի ետևում տեղադրված է երկրորդ հրահանգչի նստարանը, բացի այդ նախատեսված են նստատեղեր վեց ուսանողների համար, ովքեր կարող են հենց թռիչքի ժամանակ փոխարինել միմյանց։
«Անսաթ-Ու»-ում թվային էլեկտրահամակարգի հեռակառավարումը թույլ է տալիս ուղղաթիռն օգտագործել ուսումնավարժական նպատակներով։ Համակարգը հնարավոր է «կարգավորել» կոնկրետ ուսումնական թռիչք կատարելիս։
Համակարգը նաև թույլ է տալիս ստեղծել տարբեր թռիչքային պայմաններ և կարգավորել «դիմացկունությունը» ուղղաթիռի կառավարման սխալների նկատմամբ ։