Այսօր մեկնարկում է գարնանային զորակոչը և կտևի մինչև հունիսի 30-ը, սակայն այն չի խանգարի ընդունելության քննություններին: ՀՀ ԶՈՒ պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի 7 զինծառայող է ոչնչացվել: ԼՂ ՊԲ-ում պարբերաբար վարժանքները շարունակվում են:
- ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Մուշեղ Աղեկյանը հայտնել է, որ գարնանային զորակոչը կտևի մինչև հունիսի 30-ը, որպեսզի դիմորդները հասցնեն ընդունելության քննություններ հանձնել:
- Հայկական զինված ուժերի պատժիչ գործողությունների արդյունքում ոչնչացվել է հակառակորդի 7 զինծառայող, որոնց թվում է նաև Այգեպար-Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարհատվածում իրականացված դիվերսիոն գործուղությունների ղեկավարը: Հավաստիացրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
- «ՀՀ-ում (ՀԱՊԿ) Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների համատեղ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների անցկացումը ևս ազդանշան է Ադրբեջանին, որ Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ անդամ երկրների ուշադրության կենտրոնում և կազմակերպության անդամ երկրները վճռական են ցանկացած ագրեսիայի դեպքում՝ իրենց դաշնակցի շահերը պաշտպանելու հարցում»,- ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
- ՌԴ Դաշնային ժողովի՝ Պաշտպանության և անվտանգության Դաշնային խորհրդի կոմիտեի պատվիրակությունը հանդիպել է ՀՀ Պաշտպանության նախարարի և ԳՇ ԶՈՒ պետի հետ: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102 ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման պայմաններին ու ռազմակայանի կողմից իրականացվող գործունեության առանձնահատկություններին վերաբերվող հարցեր:
- «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, տարեկան պլանի շրջանակներում, պարբերաբար վարժանքներ են իրականացնում` ուղղված մարտունակության բարձրացմանը»,- ասել է ԼՂ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:
- ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը ԱԳՆ-ում ստորագրել են «ՀՀ ԱԱԾ և ԱՄՆ ՊՆ միջև սահմանային անվտանգության ոլորտում օժանդակության և զանգվածային ոչնչացման զենքերի տարածման կանխարգելման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր:
- Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը: Սակայն դատավարությունը չի շարունակվել, քանի որ դատարան չի ներկայացել գործով ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը:
- Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլին այն կարծիքին է, որ այդ երկիրը պատրաստ կլինի ՆԱՏՕ մտնել 2014թ.-ին:
- Իրանի և ԱԷՄԳ-ի միջև նախնական բանակցություններն ավարտվել են:
- Չիկագոյում ավարտված ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հաստատել է Աֆղանստանում ռազմական հրամանատարության փոխանցումը երկրի իշխանություններին: Փոխանցումը պետք է տեղի ունենա 2013 թվականի կեսերին:
- Հարավային Կորեան 600 նոր հրթիռ կգնի Հյուսիսային Կորեայի հետ հնարավոր պատերազմի համար: