Վրաստանի զինված ուժերի լեռնահետախուզական գումարտակի զինծառայողները, որոնք Աֆղանստանում մասնակցում են խաղաղապահ առաքելությանը, մի քանի ամսից կազատեն ներկայիս տեղակայման վայրը Կանդագարի ավիացիոն բազայում՝ կատարելով առաջադրված խնդիրը։
Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ISAF միջազգային առաքելության ավարտի հետ փուլ առ փուլ փակվում են Հիլմենդ նահանգում տեղակայված ռազմաբազաներն ու կրճատվում է անձնակազմի թիվը։
Վրացի զինծառայողները արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ապահովում են ԱՄՆ քաղաքացիական պայմանագրայինների անվտանգությունը, ովքեր HERO բազայում աֆղանստանցի զինծառայողներին սովորեցնում են ռազմական տեխնիկան վերանորոգել և շահագործել։
Հայտնի է նաև, որ վրացի զինծառայողներին տրվել են հատուկ հավաստագրեր՝ առաջադրված խնդիրները հաջող կատարելու համար։
Հիշեցնենք, որ վրացի խաղաղապահներն ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։ Ծառայում են 2009-ի օգոստոսից։