Հունգարիան և Թուրքիան համատեղ զորավարժություն են անցկացնում

Հունգարիայում Թուրքիայի մասնակցությամբ COOPERATIVE SAREX անվամբ համատեղ զորավարժությունն է մեկնարկել։

Սեպտեմբերի 1-ին մեկնարկած զորավարժությունը շարունակվելու է մինչ նույն ամսվա 12-ը։ Այն անց է կացվում հունգարական Փափա ավիաբազայում։

Համատեղ զորավարժության ժամանակ թուրքական և հունգարական կողմերը զարգացնելու են փրկարար գործողությունների իրականացումը, ինչպես նաև կատարելագործելու են օդում համատեղ աշխատանքներ իրականացնելու և խնդիրներ լուծելու հմտությունները։

Հունգարական կողմը վարժանքներին ներկայացել է 2 միավոր JAS-39, 1 միավոր JAK-52, 1 միավոր Ան-26 ինքնաթիռներով, 2-ական Մի-8 և Մի-17 ուղղաթիռներով։ Թուրքիան ներկայացել է 1 միավոր CN-235 ինքնաթիռով, 1 միավոր AS-532 ուղղաթիռով, անձնակազմով, տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։

One response to “Հունգարիան և Թուրքիան համատեղ զորավարժություն են անցկացնում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *