Թուրքիայում օդաչուի դասընթացներ են անցել վրացի և ադրբեջանցի զինծառայողներ

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի դպրոցի շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողությանը ներկա է եղել Թուրքիայի նորընտիր նախագահ Թայիփ Էրդողանը, երկրի զինուժի հրամանատարությունը:

Ավիացիոն դպրոցն ավարտել են ինչպես Թուրքիայից, այնպես էլ Ադրբեջանից, Վրաստանից, Թուրքմենստանից և Հորդանանից կուրսանտներ։

Թայիփ Էրդողանն ու նորաթուխ օդաչուն

Թայիփ Էրդողանն ու նորաթուխ օդաչուն

 

Ընդհանուր առմամբ, օդաչուի վկայական են ստացել 194 շրջանավարտ, որոնցից 4-ը եղել են Ադրբեջանից, 2-ականը՝ Թուրքմենստանից, Հորդանանից և Վրաստանից։ Շրջանավարտներից 6 իգական սեռի ներկայացուցիչ են, սակայն թե որ երկրներն են ներկայացնում, հայտնի չէ։

Ավիացիոն դպրոցն ավարտածները ստացել են լեյտենանտի զինվորական կոչումներ։ Նշվում է, Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի դպրոցում կրթությունը տևել է 4 տարի։

Դիպլոմների հանդիսավոր հանձնման արարողության ժամանակ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նաև ցուցադրական թռիչքներ են կատարել, փոխանցում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

One response to “Թուրքիայում օդաչուի դասընթացներ են անցել վրացի և ադրբեջանցի զինծառայողներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 (վիդեո) | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *