Հակառակորդը կրկին համոզվեց, որ զենքի ուժով մեզ հետ չի կարող խոսել. ՊԲ զորամասի հրամանատար (վիդեո)

Օգոստոսի 22-24-ը Ռազմինֆոն այցելել էր Պաշտպանության բանակի մի քանի զորամասեր՝ հանդիպումներ ունենալով թե՛ հրամանատարական կազմի, թե՛ զինծառայողների հետ:

Պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյան

Պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյան

Այդ օրերին կայացավ նաև Արցախի հյուսիս-արևմուտքում տեղակայված զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյանի հետ հանդիպումը, որի ժամանակ վերջինս պատասխանեց լրագրողների հարցերին:

«Վերջին 20 օրում հակառակորդը փորձեց լարել իրավիճակն առաջնագծում, սակայն ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այժմ հայ զինվորը կարողացավ հետ շպրտել հակառակորդին: Ցավոք, մենք ունեցանք մարդկային զոհեր այդ ընթացքում, բայց կարողացանք նաև որոշ դիրքերում առանց զոհերի հաջողության հասնել: Նրանք հասկացան հերթական անգամ, որ զենքի ուժով մեզ հետ չեն կարող խոսել»,-նկատեց գնդապետը:

Հրամանատարն ընդգծեց, որ վերջին օրերին հայկական զինուժը հակառակորդի նկատմամբ հաջողություններ է գրանցել պատրաստվածության, հետևողական լինելու, զգոն լինելու, անվտանգության կանոնները պահպանելու, հմուտ և պրոֆեսիոնալ գործելու, Աստծո օրհնության շնորհիվ:

Գնդապետը կարևորեց լրագրողների և հոգևորականների պարբերական այցերը զորամասեր, որոնք ոգևորում են զինծառայողին: Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ հրամանատարը կոչ արեց զինծառայողների հարազատներին հանգիստ լինել, հայ զինծառայողն ապահով ձեռքերում է:

Ռազմինֆոյի այն հարցին, թե արդյոք նորակոչիկներին հեշտ է հարմարվել զորամասի կարգուկանոնին, գնդապետ Ամիրխանյանը շեշտեց՝ նպատակային աշխատանքներ են տարվում, որպեսզի նորակոչիկների մոտ հարմարվելու ժամանակահատվածը հնարավորինս կարճ տևի:

Մանրամասները՝ տեսանյութում

Այցելությունն Արցախ կազմակերպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ։

One response to “Հակառակորդը կրկին համոզվեց, որ զենքի ուժով մեզ հետ չի կարող խոսել. ՊԲ զորամասի հրամանատար (վիդեո)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *