Օգոստոսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմը խախտվել է 400 անգամ. ՊԲ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

Ինչպես հաղորդում է ՊԲ մամուլի ծառայությունը, առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում պատրաստ են կործանիչ հարված հասցնել հակառակորդի ցանկացած նահահարձակ գործողության:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *