Ադրբեջանի ԶՈւ ենթասպան վիրավորվել է առաջնագծում

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ենթասպա Վալեհ Հոսիևն առաջնագծի հատվածում հրազենային վնասվածք է ստացել «հայկական կողմից արձակված գնդակից»։ 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։ Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս առաջնագծում լարված իրավիճակ է։ Ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը, հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր արել։ Հայկական կողմն արժանի պատասխան է տվել հակառակորդին։ Նույն ժամանակահատվածում հայկական զինուժն առաջնագծում ունեցել է 6 զոհ, 7 վիրավոր, ադրբեջանականը՝ առնվազն 15 զոհ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *