Հուլիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ՝ հանդիպելով հուլիսի 11-ին Քարվաճառում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորված կնոջ` 1977 թվականին ծնված Կարինե Արշավիրի Դավթյանի ընտանիքի անդամների հետ, ծանոթացել նրա առողջական վիճակին, խոսել բժիշկների հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, բժիշկները հավաստիացրել են, որ կնոջ կյանքին վտանգ չի սպառնում: Նրա կյանքը հաջողվել է փրկել օպերատիվ տեղափոխման շնորհիվ:
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը:
Նախարարը հանդիպել է նաև այլ հիվանդներին, ովքեր այժմ ապաքինվում են:
Pingback: Սոցցանցերում հայտնվել է ձերբակալված ադրբեջանցիներից մեկի զինվորական համազգեստով լուսանկարը | Ռազմ.info
Pingback: Քարվաճառ ներթափանցած Շահբազ Գուլիևն ապօրինի հատել է սահմանը. Արցախի ոստիկանություն | Ռազմ.info
Pingback: Կարմիր Խաչը տեսակցել է ձերբակալված ադրբեջանցի սահմանախախտներին | Ռազմ.info