Հայաստանի Հանրապետության պաշտպանության բանակի 4-րդ բանակային կորպուսը 2014-ի հուլիսի 12-ին նշում էր կազմավորման 17-րդ տարեդարձն, ինչի կապակցությամբ Եղեգնաձոր քաղաքում անցկացվեց զորահադնես, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, զորամիավորումների հրամանատարները և բարձրաստիճան այլ զինվորականներ։
Նկատենք, որ 4-րդ բանակային կորպուսն է իրականացնում Նախիջևանի հետ սահմանի զգալի հատվածի հսկողությունն ու հենց այս զորամիավորման ստորաբաժանումներն էին բոլորովին վերջրես գերիշխող նոր դիրքեր զբաղեցրել ինքնավար հանրապետության սահմանին։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։ Ներկայացնելով զորամիավորման կազմավորման ճանապարհը, անցած ուղին և ձեռքբերումները` Անդրանիկ Մակարյանը մասնավորապես նշել է, որ զորամիավորման անձնակազմը մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով է իրականացնում հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը և մշտապես անում է առավելագույնը մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ արձանագրելու համար։
Միջոցառման ընթացքում եղել է նաև նաև պարգևատրման արարողություն: Զորամիավորման մի շարք զինծառայողներ, պահեստազորի սպաներ մարտական պատրաստության բարձր ցուցանիշների, բարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
Միջոցառումը եզրափակվել է զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսով։