Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու մայրաքաղաքի վարչական մի շարք շրջանների ղեկավարները 2014-ի հուլիսի 12-ին Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Կարեն Առուստամյանի և Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանի ուղեկցությամբ այցելել են մարտական դիրքեր։
Հյուրերը ծանոթացել են առաջնագծում մարտական հերթապահության իրականացմանն ու զինծառայողների կենցաղային պայմաններին։
Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինծառայողներին` ընդգծելով, որ հատկապես սահմանային գոտում ծառայող զինվորների շնորհիվ է, որ պահպանվում է խաղաղությունն ու հնարավորություն է ընձեռվում ապահովել աստիճանական զարգացումը նաև մայրաքաղաք Երևանում:
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նաև հրամանատարներին՝ հայրենիքի՝ կամային բարձր հատկանիշներով օժտված պաշտպաններ դաստիարակելու համար: