Ուկրաինայի հարավ-արևելքում առաջին անգամ ապրիլի կեսերից սկսված հակամարտությունը շրունակվում է։ Ապստամբները վերջերս ստիպված են եղել լքել Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքները, որը համարվում էր ռուսամետ մարտիկների միջնաբերդը։ Այժմ հիմնական գործողությունները ծավալվում են Դոնեցկում։
Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։
21։10-Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուժային կառույցների ղեկավարների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է գտնել ու պատժել յուրաքանչյուր այն ապստամբին, որը ուկրաինացի զինծառայողի դեմ կիրառել է Գրադ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Պորոշենկոն նշել է նաև, որ յուրաքանչյուր սպանված ուժայինի դիմաց անհրաեշտ է ոչնչացնել տասնապատիկ և հարյուրապատիկ շատ ապստամբ։
20։25-Հարավ-արևելքում իրականացվող հակաահաբեկչական գործողության շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնյովն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ Լուգանսկում ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել ապստամբների մի շարք դիրքերին, ինչի հետևանքով հակառակորդը կորցրել է ինչպես տեխնիկա, այնպես էլ կենդանի ուժ։
19։00-Դոնեցկում ուժեղ պայթյուն է որոտացել կենտրոնական հանրախանությում։ Դեռևս պարզ չէ, պայթյունը ռումբի գործարկման, թե ընկած արկի հետևանք։ Չկան ստույգ տեղեկություններ նաև տուժածների վերաբերյալ։
17։10-Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անցնող օրերին հակաահաբեկչական գործողության ընթացքում զոհվել է 20, վիրավորվել 93 ուժային։
16։15-Ոկրաինայի ռազմաօդային ուժերի նշանառու-օպերատոր Նադեվդա Սավչենոկն իր փաստաբանի միջոցով հայտնել է, որ ցանկանում է Ռուսաստանից վերադառնալ հայրենիք։ Սավչենկոն ներկայումս կալանքի տակ է, նրան մեղադրանք են առաջադրել սպանությանն օժանդակելու կապակցությամբ։
15:30-Ուժայինները հայտարարել են, թե շարունակում են սեղմել շրջջափակման օղակը Լուգանսկի և Դոնեցկի ապստամբների շուրջ։ Նրանք հավելել են, որ անցնող օրերին հակաահաբեկչական գործողությանը զոհ է գնացել ապստամբների շուրջ 100 մարտիկ։
14։10- Լուգանսկում ապստամբները հայտնում են, թե կարողացել են խոցել ուկրաինական օդուժի Սու-25 գրոհիչ ինքնաթիռ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Պաշտոնական աղբյուրները մեկնաբանություն դեռևս չեն տվել։
12։40- Ուկրաինական կողմը սկսել է ամրացնել Ղրիմի հետ սահմանակից դիրքերը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով տեղական աղբյուրներին։ Ուկրաինական զինուժը վերջին օրերին ակտիվորեն նոր խրամներ ու խրամատներ է փորում, ինչպես նաև զրահատեխնիկա մոտեցնում սահմանին։
12։00- Լուգանսկի շրջանի Կրասնոդոն քաղաքում ուկրաինական կողմի հրետակոծության հետևանքով մեկ մարդ է մահացել, երկուսը՝ վիրավորվել, տեղեկացնում է ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը։
11։42- Ռուսաստանը շարունակում է փակել Ուկրաինայի հետ սահմանին իր անցակետերը։ Նախօրեին և այսօր փակվել է 3 սահմանային անցակետ։ Ռուսաստանյան կողմը անցակետերի փակումը պատճառաբանել է ուկրաինական կողմից կրակոցներով։
11։40- Գիշերն ապստամբները հարձակվել էն Դոնեցկի միջազգային օդանավակայանը հսկող ուկրաինացի ուժայինների վրա։ Ականատեսների վկայությամբ՝ օդանավակայանի տարածքից լսելի են եղել պայթյունների և կրակահերթերի ձայներ։ Ներկայում օդանավակայանը շարունակում է մնալ ուկրաինացիների վերահսկողության ներքո։
11։20- Դոնեցկում գիշերային ժամերին պայթեցվել են երկու կամուրջներ, որոնք նախատեսված են ավտոմեքենաների անցնելու համար։ Կամուրջները երկաթգծերի հարևանությամբ են, ինչի պատճառով էլ գնացքների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։
11։19- Դոնեցկի շրջանի Սևերսկ քաղաքում գիշերը նորից բարձրացվել է ուկրաինական դրոշը։ Ուժայիններն այն ամրացրել են քաղաքապետարանի վրա։