Չինաստանում նախագծել են հակատանկային հրթիռային նոր համալիր

2014-ի հունիսիn Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած Eurosatory ռազմական ցուցահանդեսի ժամանակ China North Industries Corporation միավորումն առաջին անգամ ցուցադրել է չինաստանյան նախագծման Red Arrow 12 հակատանկային հրթիռային համալիրի վերաբերյալ նյութեր։ Այն ստեղծվել է բոլորովին վերջերս ու համաձայն շրջանառվող տեղեկությունների, արդեն իսկ ընդունվել է սպառազինության Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակում։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

Red Arrow 12 հակատանկային համալիրի ցուցապատկերը

Red Arrow 12 հակատանկային համալիրի ցուցապատկերը

Red Arrow 12 (հայերեն՝ կարմկր նետ) հակատանկային հրթիռային համալիրն իր աշխատանքի սկզբունքով նման է ամերիկյան Javelin և իսրայելական Spike համալիրներին։

Ի տարբերություն կառավարվող հրթիռներով աշխատող ավանդական հակատանկային համալիրներին, որոնցից է օրինակ խորհրդային նախագծման Ֆագոտ համալիրը, վերոնշյալներն ունեն աշխատանքի ավելի կատարելագործված սկզբունք, շնորհիվ որի, օպերատորը հրթիռը նշանառելուց և արձակելուց հետո կարիք չունի այլևս կառավարել դրա ընթացքի ուղղությունը։ Շնորհիվ ինքնակառավարվող գլխիկի, հրթիռն առանց լրացուցիչ ուղղորդման ընթանում և խոցում է թիրախը։

Red Arrow 12 համալիրը կախված տեսանելիության աստիճանից, կիրառում է նշանառման տարբեր սկզբունքներ, ինչով էլ պայմանավորված է ցերեկային և գիշերային ժամերին նշանառման առավելագույն հեռավորության տարբերությունը։ Այդպիսով, ցերեկային ժամերին համալիրը կարող է խոցել թիրախները մինչև 4 000 մետր հեռավության վրա, մինչդեռ գիշերային ժամերին ցուցանիշը փոքր է ուղիղ երկու անգամ։

Հավելենք, որ ըստ արտադրողի տարածած տվյալների, Red Arrow 12-ից արձակված հրթիռն ունակ է խոցել մինչև 11 սմ հաստություն ունեցող երկաթյա զրահ, նույնիսկ եթե այն պատված է դինամիկ լրացուցիչ զրահով։ Red Arrow 12-ը կարող է օգտագործվել նաև բունկերների, շինությունների, վերջրյա թիրախների և ցածր թռչող ուղղաթիռների խոցման համար։ 22 կգ կշռող համալիրը հնարավոր է տեղադրել ու կիրառել նաև զրահամեքենաների վրայից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *