Աֆղանստանի հարավում զինյալները հարձակվել են վարչական շենքերի վրա. կան զոհեր

Աֆղանստանի հարավում տեղակայված Քանադահար նահանգի կառավարական շենքի վրա հուլիսի 9-ին մի քանի անգամ գրոհել են ենթադրաբար «Թալիբան» շարժման զինյալները։ 

Աֆղանստան. Քանդահարը հուլիսի 9-ի գրոհի ժամանակ. լուսանկարը՝ «Ռոյթերս» լրատվական գործակալությանը

Աֆղանստան. Քանդահարը հուլիսի 9-ի գրոհի ժամանակ. լուսանկարը՝ «Ռոյթերս» լրատվական գործակալությանը

Այս մասին հաղորդում է  BBC լրատվական գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ զինյալները գրոհ են կազմակերպել նաև տեղի ոստիկանական բաժանմունքի և նահանգապետի նստավայրի վրա։ Համաձայն պաշտոնական տվյալների՝ հարձակումների զոհ են դարձել խաղաղ բնակիչներ, որոնց թիվը հայտնի չէ, 1 ոստիկան, ինչպես և 7 ահաբեկիչ։ Ներկա դրությամբ Քանդահարում մարտերը շարունակվում են։ Բնակիչները հայտնում են ինքնաձիգերից արձակվող կրակի, նաև արդեն արձանագրված առնվազն 2 խոշոր պայթյունի մասին։

Նկատենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ Աֆղանստանում 2014-ի առաջին կեսին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ  17 տոկոսով ավելացել է բռնության հետևանքով մահացած քաղաքացիների թիվը։ Ընդ որում, միևնույն ժամանակային կտրվածքով՝ 21 տոկոսով ավելացել է երեխաների մահացության թիվը։

Հավելենք նաև, որ հունիսի 9-ին Աֆղանստանի հարավում ահաբեկչական «Թալիբան» խմբավորման զինյալները սպանել էին Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) առաքելության 5 զինծառայողի։

Նկատենք, որ միջազգային խաղաղապահ ուժերը պետք է որ Աֆղանստանում մնան մինչև 2014-ի վերջը: Ապա դրանք դուրս են բերվելու, և երկրում մնալու է ամերիկացի տեսուչների ու հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչների փոքրաթիվ խումբ:

ԱՄՆ-ն ու վերջինիս դաշնակիցները 2001-ից Աֆղանստանում պայքարում են «Թալիբան» շարժման դեմ, որն էլ իր հերթին ձգտում է միջազգային ուժերին հեռացնել Աֆղանստանից: Այս պայքարի զոհ են դարձել շուրջ 10 հազար աֆղան խաղաղ բնակիչներ, մի քանի հազար զինծառայողներ ու սպաներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *