Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 8

Ուկրաինայի հարավ-արևելքում առաջին անգամ ապրիլի կեսերից, ինչ սկսվել է զինված հակամարտությունը, ուժայինների հաջողվել է բեկում մտցնել։ Ապստամբները ստիպված են եղել լքել Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքները, որը համարվում էր ռուսամետ մարտիկների միջնաբերդը։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Ուկրաինական ուժայիններ

Ուկրաինական ուժայիններ

21:30-Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագերլ է հրամանագիր, որով հարավ-արևելքում իրականացվող հակաահաբեկչական գործողության հրամանատարի պարտականություններից ազատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության պետի տեղակալ Վասիլի Կրուտովին։ Վերջինս ազատվել է նաև անվտանգության ծառայությունում զբաղեցրած իր պաշտոնից։ Այս երկու հաստիքներում նրան փոխարինել է Վասիլի Գրիցակը։

20։15-Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Լիսենկոն լրատվամիջոցներին հայտնել է, որ առաջիկայում սպասվում է ուժայինների լայնամասշտաբ գրոհ Լուգանսկի և Դոնեցկի ուղղությամբ, որով էլ վերջ կդրվի ապստամբների դիմադրությանը։ Նա հավելել է, որ գրոհի նախապատրաստումն ընթանում է չափազանց մանրակրկիտ՝ սխալներից խուսափելու համար, հատկապես հաշվի առնելով, որ դրա ընթացքում չի կիրառվելու հրետանի և ավիացիա։

19։25-Լուգանսկում ուժայինների հրետակոծության ժամանակ արկերից մեկն ընկել է երթուղային տաքսու վրա, ինչի հետևանքովմ զոհվել է 2, վիրավորվել 4 խաղաղ բնակիչ։

18։30-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրենք պատրաստ են բանակցել Կիևի հետ, սակայն պայմանով, որ բանակցություններում ներգրավված լինեն նաև «Դոնեցկի Ժողովրդական Հանարպետությունն» ու Ռուսաստանը։

17:50-Հրապարակվել է ռուսաստանցի ֆոտոլրագրողների «Եղբայրասպանություն» ֆոտոշարքը, որում տեղ են գտել Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող հակամարտության ազդեցիկ մի շարք լուսանկարներ։ Ֆոտոշարքն ամբողջությամբ՝ այստեղ։

Լուգանսկ. լուսանկար «Եղբայրասպանություն» ֆոտոշարքից

Լուգանսկ. լուսանկար «Եղբայրասպանություն» ֆոտոշարքից

17։00-Կրամատորսկ քաղաքի առողջապահության քաղաքային ծառայության պետ Իգոր Միխայիլովը լրատվամիջոցներին հայտնել է, որ քաղաքում ուժայինների իրականացրած հատուկ գործողության հետևանքով հիվանդանոցներում է հայտնվել 142 մրադ, որոնցից 22-ի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Խոսելով զոհերի թվի մասին, Միխայիլովը նշել է, որ ստույգ տվյլանր հնարավոր կլինի հայտնել միայն դատախազության կողմից տարվող հետաքնչական աշխատանքներից հետո, սակայն նախնական գնահատականներով, Կրամատորսկում անցնող օրերին զոհվել է շուրջ 50 մարդ, որոնց զգալի մասը խաղաղ բնակիչներ են։

16։10-Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Պյոտր Մեխեդը հայտնել է, որ երկրի հարավ-արևելքում իրականացվող հակաաբեկչական գործողությանը մասնակից զինծառայողների աշխատավարձը գրեթե կրկնապատկվել է։ Այժմ նրանք ստանում են նավազագույնը 500 ԱՄՆ դոլարին համարժեք գրիվեն՝ կախված զինծառայողի կոչումից և զբաղեցրած պաշտոնից։

15։25” Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Պյոտր Մեխեդը լրատվամիջոցներին ի հերքումն վերջին օրերին տարածվող տեղեկությանը, թե ապստամբները գրոհի փորձեր են արել Լուգանսկի օդանավակայանի ուղղությամբ, հայտարարել է, որ և´ Դոնեցկի, և´ Լուգանսկի օդանավակայաններն ամբողջությամբ վերահսկում են կառավարական ուժերը։

14։50-Ուկրաինացի ուժայինները կարողացել են գրավել Կոնստանտինովկա քաղաքը, որը Դոնեցկից մոտ 50 կմ հեռավորության վրա է։

12։30-Դոնեցկի ապստամբները տեղի Մեծ հայրենականի թանգարանից դուրս են բերել երեք միավոր տանկ, որոնք նախատեսված էին ցուցադրության համար։ Ապստամբների ներկայացուցիչները նշել են, թե իրենք փորձելու են գործարկել տանկերը, եթե հնարավոր լինի։

11։35Դոնեցկում գիշերային ժամերին ուժեղ պայթյունների ձայներ են լսվել, այս մասին հաղորդում են ականատեսները։ Կրակահերթների ձայներ են լսվել քաղաքի տարբեր հատվածներում։

11։25-Լուգանսկում արկի բեկորների հետևանքով երթուղային է վնասվել, որով երթևեկող ուղևորներից 2-ը մահացել են, 4-ը՝ հոսպիտալացվել։  Դեպքը եղել է այսօր վաղ առավոտյան, փոխանցում են ապստամբների լրատվական աղբյուրները։ Լուգանսկի բնակիչներին կոչ է արվել չլքել բնակարանները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *