Արցախի Պաշտպանության Բանակի տվյալներով այսօր ժամը 17:00-ի սահմաններում Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտման հետևանքով գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել Պաշտպանության Բանակի զինծառայող, 1987 թվականին ծնված Յուրի Արամի Սարգսյանը:
Հրադադարի մեկ այլ խախտում է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես Պաշտպանության Նախարարությանը հղում անելով հաղորդում է «Թերթ.ամ-ը» ժամը 12:50-ի Չինար գյուղի մոտ դիպուկահար կրակից հրազենային վնասվածքներ են ստացել ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Խաչատրյանը և Խաչատուր Հրանտի Սուքիասյանը: Նույն աղբյուրի տեղեկություններով հայկական կողմի պատասխան պատժիչ գործողությունների արդյունքում Չինար գյուղի մոտ սպանվել են հակառակորդի երկու զինծառայողներ: