Հուլիսի 1-ին ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախ մեկնած Երևանի թիվ 106 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտների:
Հանդիպմանը բանակի հրամանատարը նախ համառոտ անդրադարձել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, սահմանագծում տիրող իրադրությանն ու Պաշտպանության բանակի կողմից իրականացվող գործընթացներին, իսկ այհունետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտին գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հյուրերին հանձնել է նվերներմ տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը: