ԱՄՆ-ում երիտասարդների կեսից ավելին պիտանի չէ զինվորական ծառայության համար

Ամերիկյան հեղինակավար The Wall Street Journal պարբերականն անդրադարձել է ԱՄՆ բանակի՝ կենդանի ուժի համալրման խնդիրներին, ինչի արդյունքում վերհանել է պատկեր՝ երիտասարդների ավելի քան 65 տոկոսը

պիտանի չէ զինվորական ծառայության համար։ Հիմնվելով Պենտագոնի տվյալների վրա՝ պարբերականը նշում է, որ միտումը շարունակական է, ուստի խնդիրը գնալով խորանալու է։

ԱՄՆ բանակի զինծառայողներ

ԱՄՆ բանակի զինծառայողներ

Ներկայումս Միացյալ Նահանգներն ունի 17-ից 24 տարեկան շուրջ 34 միլիոն քաղաքացի, որոնց 71 տոկոսը չի կարող անցնել զինվորական ծառայություն՝ այնպիսի խնդիրների պատճառով, ինչպիսիք են միջնակարգ կրթության բացակայությունը, ծանր հանցանքների համար ունեցած դատվածությունն, առողջական խնդիրները և այլն։

Զինվորական ծառայությունը զգալի թվով մարդկանց համար անհասանելի է նաև տեխնիկական այնպիսի պատճառներով, ինչպիսիք են մարմնի երևացող հատվածներում մեծ դաջվածքների առկայությունն ու դակված ականջները։ ԱՄՆ բանակի՝ զինծառայողների համար սահմանված պահանջները բացառում են վերոնշյալ բնութագիրն ունեցող քաղաքացիների զինվորագրումը խաղաղ ժամանակ։

Ամփոփելով նշենք, որ ԱՄՆ բանակի համալրման հարցերով հրամանատարության սպաներից մեկը՝ Ալան Բեթշելեթը, պարբերականի հետ զրույցում նշել է, որ բավական լուրջ խնդիր է նաև բանակում ծառայել ցանկացող երիտասարդների չափազանց ցածր կրթական մակարդակը։ Չնայած միջնակարգ կրթության դիպլոմի առկայությանը, դիմողներից շատերը չունեն մաթեմատիկայի տարրական գիտելիքներ ու նույնիսկ կարդալու հմտություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *